16:30  ,  11 օգոստոսի, 2014

Հայ հեծանվորդն՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում օգոստոսի 8-11-ն անցկացվում է հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան (Մասիսի մասնաճյուղ), Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շրջանավարտ Էդգար Ստեփանյանը 25 կմ խմբակային վազքում գրավել է երրորդ տեղը: Նրա անձնական մարզիչը Կարեն Սարկիսովն է:

Հայաստանի թիմն առաջնությանը մասնակցում էր հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ, հայտնում են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում