23:01  ,  9 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. 7 տուրից հետո Հայաստանը 8-րդն է

41-րդ համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում Հունգարիայի հավաքականի հետ 2:2 հաշվով խաղալուց հետո Հայաստանը 11 միավորով բաժանում է 6-14-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշով 8-րդն է:

11-ական միավոր ունեն նաեւ Ֆրանսիան, Կուբան, Հնդկաստանը, Ուկրաինան, Հունգարիան, Լեհաստանը, Գերմանիան ու ԱՄՆ-ն: Առաջատարն Ադրբեջանի թիմն է, որը վաստակել է 13 միավոր: Չինաստանը, Չեխիան, Բուլղարիան ու Ռումինիան ունեն 12-ական միավոր:

Համաշխարհային օլիմպիադա, 7-րդ տուր

Հայաստան - Հունգարիա՝ 2:2

Կուբա - Ադրբեջան՝ 1.5:2.5

Չեխիա - Ռուսաստան՝ 3:1

Սերբիա - Չինաստան՝ 0.5:3.5

Բուլղարիա - Հոլանդիա՝ 3:1

Խորվաթիա - Ռումինիա՝ 1.5:2.5

Ֆրանսիա - Վրաստան՝ 3:1

Քաթար - Հնդկաստան՝ 1:3

ԱՄՆ - Ուզբեկստան՝ 3.5:0.5

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում 2:2 հաշվով խաղաց ԱՄՆ-ի հետ եւ վաստակել է 11 միավոր՝ բաժանելով 5-11-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշով, Հայաստանը 10-րդն է:

11-ական միավոր ունեն նաեւ Ֆրանսիան, Վրաստանը, ԱՄՆ-ն, Ինդոնեզիան, Ուկրաինան եւ Կոլումբիան:

Առաջատարը Ռուսաստանն է՝ 14 միավոր: Չինաստանը, Հունգարիան եւ Լեհաստանն ունեն 12-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով