21:35  ,  8 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Հայաստան - Կուբա՝ 2.5:1.5

41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Կուբայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակներ տարան Հայաստանի թիմի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Լիլիթ Գալոյանը պարտություն կրեց, իսկ Մարիա Կուրսովան վաստակեց կես միավոր: Հայաստանի թիմը վաստակել է 10 միավոր:

Համաշխարհային օլիմպիադա, կանայք, 6-րդ տուր

Հայաստան - Կուբա՝ 2.5:1.5

 Էլինա Դանիելյան (2490) - Յանեթ Մարերո Լոպես (2324)՝ 1:0

 Լիլիթ Մկրտչյան (2453) - Սուլենիս Պինա Վեգա (2270)՝ 1:0

 Լիլիթ Գալոյան (2275) - Յանիրա Վիգոա Ապեչեչե (2317)՝ 0:1

 Մարիա Կուրսովա (2313) - Մարիցա Արիբաս Ռոբեյնա (2291)՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով