21:16  ,  8 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Գաբրիել Սարգսյանը բաց չթողեց Հայաստանի հաղթանակը

Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի ավարտեց պարտիան Գավեյն Ջոնսի հետ եւ պահպանեց Հայաստանի հավաքականի առավելությունն անգլիացիների նկատմամբ: Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի թիմն Անգլիային հաղթեց 2.5:1.5 հաշվով: Հաղթանակ տարավ Սերգեյ Մովսեսյանը: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոք ոքի: 6 տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 10 միավոր:

Համաշխարհային օլիմպիադա. 6-րդ տուր

Տղամարդիկ

Անգլիա - Հայաստան՝ 1.5:2.5

Մայքլ Ադամս (2740) - Լեւոն Արոնյան (2805)՝ 0.5:0.5

Գավեյն Ջոնս (2665) - Գաբրիել Սարգսյան (2686)՝ 0.5:0.5

Նայջել Շորթ (2665) - Սերգեյ Մովսեսյան (2672)՝ 0:1

Մեթյու Սադլեր (2653) - Վլադիմիր Հակոբյան (2655)՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով