19:30  ,  8 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Վլադիմիր Հակոբյանը եւս վաստակեց կես միավոր

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Անգլիայի շախմատիստների հետ: Ավարտվեց նաեւ թիմերի չորրորդ համարների պարտիան: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով 38-րդ քայլում ոչ ոքի խաղաց Մեթյու Սադլերի հետ:

Առաջինը պայքարն ավարտել էին թիմերի առաջատարներ Մայքլ Ադամսն ու Լեւոն Արոնյանը՝ կիսելով միավորը: Մյուս պարտիաները շարունակվում են:

Օլիմպիադա-2014. 6-րդ տուր

Տղամարդիկ

Անգլիա - Հայաստան

Մայքլ Ադամս (2740) - Լեւոն Արոնյան (2805)՝ 0.5:0.5

Գավայն Ջոնս (2665) - Գաբրիել Սարգսյան (2686) 

Նայջել Շորթ (2665) - Սերգեյ Մովսեսյան (2672)

Մեթյու Սադլեր (2653) - Վլադիմիր Հակոբյան (2655)՝ 0.5:0.5

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով