14:59  ,  6 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Հայաստանի թիմերի կազմերը

Հայտնի են շախմատի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականների կազմերը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրի մրցամարտերում:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը կխաղա Նորվեգիայի հետ, իսկ կանանց թիմը կհանդիպի Լիտվային: Տուրի կենտրոնական պարտիայում կմրցեն աշխարհի ուժեղագույն շախմատիստներ Մագնուս Կարլսենը եւ Լեւոն Արոնյանը։

Հիշեցնենք, որ չորրորդ տուրից հետո Հայաստանի թիմերն ունեն 6-ական միավոր։

Պարտիաների մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 16։00-ին։ 

Օլիմպիադա-2014. 5-րդ տուր

Տղամարդիկ

Հայաստան - Նորվեգիա

Լեւոն Արոնյան (2805) - Մագնուս Կարլսեն (2877)

Գաբրիել Սարգսյան (2686) - Սիմեն Ագդեստեյն (2630)

Սերգեյ Մովսեսյան (2672) - Յոն Լյուդվիգ Համեր (2628)

Վլադիմիր Հակոբյան (2655) - Լեյֆ Էրլենդ Յոհանեսեն (2525)

Կանայք

Լիտվա - Հայաստան

Դեյմանտե Դաուլիտե (2386) - Էլինա Դանիելյան (2490)

Սալոմեյա Զակսայիտե (2170) - Լիլիթ Մկրտչյան (2453)

Լայմա Դոմարկաիտե (2160) - Լիլիթ Գալոյան (2275)

Դոմինիկա Բատկովսկիտե (2117) - Մարիա Կուրսովա (2313)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով