14:40  ,  6 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Հաղթանակ՝ երեք քայլից

Հետաքրքիր դրվագ է գրանցվել Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի կանանց մրցաշարի չորրորդ տուրում։

Զիմբաբվեի ներկայացուցիչ Ակուա Էսե Կոսիֆեն սպիտակներով երեք քայլում հաղթել է Տոգոյի թիմի երկրորդ համար Ռոդա Մասիյազիին (1. E4 G5, 2. D4 F6, 3. QH5)։

Զիմբաբվեի թիմը վստահ հաղթանակ է տարել՝ 4։0 հաշվով։

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում կմրցի Լիտվայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով