00:54  ,  5 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Հայաստանի թիմերի հաջորդ մրցակիցները

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի չորրորդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը կմրցի կոստառիկացիների հետ։ Երրորդ տուրից հետո երկու հավաքականներն ունեն չորսական միավոր։ Ֆրանսիան, Սերբիան, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Հոլանդիան, Ռումինիան, Չինաստանը, Ադրբեջանը, Իսրայելը, Բուլղարիան եւ Չեխիան ունեն 6-ական միավոր։

Կանանց Հայաստանի հավաքականի չորրորդ մրցակիցը Ինդոնեզիան է: Թիմերն ունեն 6-ական միավոր։

Հիշեցնենք, որ երրորդ տուրում տղամարդկանց հավաքականը 1.5։2.5 հաշվով պարտվել էր ֆրանսիացիներին, իսկ կանանց թիմը 3։1 հաշվով առավելության հասել վիետնամցիների նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով