19:25  ,  4 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Վլադիմիր Հակոբյանը եւ Ռոմեյն Էդուարդը բաժանվեցին խաղաղությամբ

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի երրորդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամ Վլադիմիր Հակոբյանը սեւերով ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Ռոմեյն Էդուարդի հետ: Պարտիան ավարտվեց 39-րդ քայլում։

Ընթանում են նաեւ Լեւոն Արոնյան - Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Գաբրիել Սարգսյան - Էթյեն Բակրո եւ Սերգեյ Մովսեսյան - Լորեն Ֆրեսինե պարտիաները։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մեկնարկային երկու տուրերն ավարտել է հաղթանակով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով