Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթանում է 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը: Բաց մրցաշարին այս տարի կմասնակցի 178 հավաքական: Կանանց մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկի 139 հավաքական: Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը կպաշտպանի երկու տարի առաջ Ստամբուլում նվաճած տիտղոսը: Հայաստանի թիմում ընդգրկված են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Քոթանջյանը: Կանանց Հայաստանի հավաքականում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը, Շուշաննա Սարգսյանը:
Առաջին տուրը օգոստոսի 2-ին է: Մեկնարկը Երեւանի ժամանակով 17:00-ին է:
Տրոմսյոյում տեղի կունենա նաեւ ՖԻԴԵ-ի նախագահի հերթական ընտրությունը: Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովի մրցակիցը կլինի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը:








Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի