16:07  ,  29 հուլիսի, 2014

Մանու Ջինոբիլին բաց կթողնի աշխարհի առաջնությունը

«Սան Անտոնիոյի» պաշտպան Մանու Ջինոբիլին չի կարողանա օգնել Արգենտինայի հավաքականին բասկետբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Ամերիկյան ակումբն արգելել է 37-ամյա բասկետբոլիստին միանալ հավաքականին, հաղորդում է SBNation-ը։

«Սան Անտոնիոյում» վստահ են, որ Ջինոբիլին դեռ չի ապաքինվել վնասվածքից։ Նա կոտրել էր ոտքը, եւ ակումբում զգուշանում են, որ հավաքականում ելույթները կարող են խորացնել վնասվածքը։

Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 14-ը Իսպանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով