12:50  ,  29 հուլիսի, 2014

Բորիս Վասիլյան. Մեր նետաձիգների ելույթները գնահատում եմ բավարարից ցածր

«Վատ ելույթների պատճառներից մեկն այն է, որ մեր տղաներից երեքը լիարժեք չեն կարողանում համալրել հավաքականը զինծառայության պատճառով»:

Այդ մասին հուլիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը:

«Բավարարից ցածր եմ գնահատում հայ նետաձիգների ելույթները Եվրոպայի առաջնությունում: Հույս ունեինք, որ տղաները վարկանիշ ձեռք կբերեն, բայց ստացվեց հակառակը: Ի ուրախություն մեզ,  Գոհար Շահնազարյանին հաջողվեց վարկանիշ ձեռք բերել:

Տղաների վատ ելույթների պատճառներից մեկն այն է, որ մեր տղաներից երեքը լիարժեք չեն կարողանում համալրել հավաքականը զինծառայության պատճառով: Երկուսը ծառայում են, մեկն էլ երկու ամիս է, ինչ վերադարձել է:

Ինչ վերաբերում է փոխարինողներին՝ հավաքականում կան նրանց փոխարինողներ, սակայն նրանցից մեկը վնասվածք ուներ: Մեծ հույս ունենք, որ Հունաստանում կայանալիք առաջնությունում կհաջողվի թիմային վարկանիշ ձեռք բերել»,- ասաց Վասիլյանը:

Շուշանիկ Հակոբյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում