12:50 29 հուլիսի, 2014«Վատ ելույթների պատճառներից մեկն այն է, որ մեր տղաներից երեքը լիարժեք չեն կարողանում համալրել հավաքականը զինծառայության պատճառով»:
Այդ մասին հուլիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը:
«Բավարարից ցածր եմ գնահատում հայ նետաձիգների ելույթները Եվրոպայի առաջնությունում: Հույս ունեինք, որ տղաները վարկանիշ ձեռք կբերեն, բայց ստացվեց հակառակը: Ի ուրախություն մեզ, Գոհար Շահնազարյանին հաջողվեց վարկանիշ ձեռք բերել:
Տղաների վատ ելույթների պատճառներից մեկն այն է, որ մեր տղաներից երեքը լիարժեք չեն կարողանում համալրել հավաքականը զինծառայության պատճառով: Երկուսը ծառայում են, մեկն էլ երկու ամիս է, ինչ վերադարձել է:
Ինչ վերաբերում է փոխարինողներին՝ հավաքականում կան նրանց փոխարինողներ, սակայն նրանցից մեկը վնասվածք ուներ: Մեծ հույս ունենք, որ Հունաստանում կայանալիք առաջնությունում կհաջողվի թիմային վարկանիշ ձեռք բերել»,- ասաց Վասիլյանը:
Շուշանիկ Հակոբյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.