12:44  +04,  29 հուլիսի, 2014

Նազիկ Ամիրյանն ամփոփել է նետաձգության Եվրոպայի առաջնությունը

«Մասնակիցները միայն բողոքում էին շոգ եղանակային պայմաններից: Մասնակից երկրների ներկայացուցիչները դրական տպավորություններ ունեին Հայաստանից»: 

Այդ մասին հուլիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը:

«Այս ամբողջ ընթացքում մենք աշխատեցինք իրար հետ, ինչպես տեսաք մրցումները առաջին օրից մինչեւ վերջ անցան առանց խնդիրների: Բացման օրը եղանակային պայմանները ոչ բարենպաստ էին, սակայն դա չխանգարեց: Բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից մրցումների ընթացքը բարձր է գնահատվել, սակայն կարեւորը եւ վերջնականը առաջնության գլխավոր մրցավարի արձանագրությունն է, որը դեռ չենք ստացել:

Մասնակից երկրների ներկայացուցիչները դրական տպավորություններ ունեին Հայաստանից: Հիմնականում նեղվում էին շոգից. նրանք սովոր չէին այդքան բարձր ջերմաստիճանին:

Այժմ սպասում ենք գլխավոր մրցավարի  գնահատականին, որի բարձր լինելու դեպքում  մենք հնարավորություն կունենանք հայտ ներկայացնել 2019-ի աշխարհի առաջնության անցկացմանը»,- ասաց Ամիրյանը:

Շուշանիկ Հակոբյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ