12:44 29 հուլիսի, 2014«Մասնակիցները միայն բողոքում էին շոգ եղանակային պայմաններից: Մասնակից երկրների ներկայացուցիչները դրական տպավորություններ ունեին Հայաստանից»:
Այդ մասին հուլիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը:
«Այս ամբողջ ընթացքում մենք աշխատեցինք իրար հետ, ինչպես տեսաք մրցումները առաջին օրից մինչեւ վերջ անցան առանց խնդիրների: Բացման օրը եղանակային պայմանները ոչ բարենպաստ էին, սակայն դա չխանգարեց: Բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից մրցումների ընթացքը բարձր է գնահատվել, սակայն կարեւորը եւ վերջնականը առաջնության գլխավոր մրցավարի արձանագրությունն է, որը դեռ չենք ստացել:
Մասնակից երկրների ներկայացուցիչները դրական տպավորություններ ունեին Հայաստանից: Հիմնականում նեղվում էին շոգից. նրանք սովոր չէին այդքան բարձր ջերմաստիճանին:
Այժմ սպասում ենք գլխավոր մրցավարի գնահատականին, որի բարձր լինելու դեպքում մենք հնարավորություն կունենանք հայտ ներկայացնել 2019-ի աշխարհի առաջնության անցկացմանը»,- ասաց Ամիրյանը:
Շուշանիկ Հակոբյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.