10:22  ,  28 հուլիսի, 2014

Բաստիան Շվայնշտայգերը ներողություն է խնդրել «Բորուսիայից»

Ցանկանում եմ ներողություն խնդրել «Բորուսիայի» երկրպագուներից, ֆուտբոլիստներից եւ մարզիչներից, ասել է Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը։ Աշխարհի առաջնությունում Բունդեսթիմի հաղթանակը տոնելու ժամանակ նա կատարել է Դորտմունդի «Բորուսիային» նվիրված երգ, որում դորտմունդցիներին անվանում են անառակի զավակներ։

«Դա երկրպագուների երգ է, որում կան նաեւ վիրավորական արտահայտություններ։ Հոյակապ հարաբերություններ ունեմ «Բորուսիայի» բոլոր ֆուտբոլիստների հետ։ Դա հատկապես վերաբերվում է Կեւին Գրոսկրոյցին»,- Շվայնշտայգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում