10:22 28 հուլիսի, 2014Ցանկանում եմ ներողություն խնդրել «Բորուսիայի» երկրպագուներից, ֆուտբոլիստներից եւ մարզիչներից, ասել է Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը։ Աշխարհի առաջնությունում Բունդեսթիմի հաղթանակը տոնելու ժամանակ նա կատարել է Դորտմունդի «Բորուսիային» նվիրված երգ, որում դորտմունդցիներին անվանում են անառակի զավակներ։
«Դա երկրպագուների երգ է, որում կան նաեւ վիրավորական արտահայտություններ։ Հոյակապ հարաբերություններ ունեմ «Բորուսիայի» բոլոր ֆուտբոլիստների հետ։ Դա հատկապես վերաբերվում է Կեւին Գրոսկրոյցին»,- Շվայնշտայգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.