Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբում ավարտվեց նետաձգության Եվրոպայի առաջնությունը:
Մրցումների վերջին օրը կայացան եզրափակիչ հանդիպումները:
Ոչ օլիմպիական աղեղներով (կոմպաուտ) տղամարդկանց մրցաշարում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց հոլանդացի Պետեր Էլզինգան, փոխչեմպիոն դարձավ իտալացի Սերխիո Պագնին, իսկ բրոնզե մեդալը նվաճեց ֆրանսիացի Սեբաստիան Պեյնոն:
Կանանց մրցաշարում ոսկե մեդալ նվաճեց ռուս Սվետլանա Չերկաշնեւան, ով եզրափակիչում առավելության հասավ իտալուհի Լաուրա Լոնգոյի նկատմամբ։ Բրոնզե մեդալի համար պայքարում լավագույնը դանիացի Սարա Հոլսթ Սոնիչսենն էր:
Օլիմպիական աղեղներով տղամարդկանց մրցաշարում ոսկե մեդալակիր դարձավ Գերմանիան ներկայացնող Ֆլորիան Կահլունդը, ով եզրափակիչում առավելության հասավ բելառուս Անտոն Պրիլեպովի նկատմամբ, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց ֆրանսիացի Պյեր Պլիհոնը:
Օլիմպիական աղեղներով կանանցից լավագույնը Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Սեգինան էր, արծաթե մեդալ նվաճեց լեհ Նատալիա Լեսնյակը, երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց իսպանուհի Ալիսիա Մարինը:
Նետաձգության Եվրոպայի առաջնությունը մեկնարկել էր հուլիսի 21-ին:
Հայ նետաձիգներից միայն Գոհար Շահնազարյանին հաջողվեց նվաճել 2015-ին Բաքվում կայանալիք Եվրոպաական խաղերի ուղեգիր:
Շուշանիկ Հակոբյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
















Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:28 , 30 հոկտեմբերի 
22:46 , 29 հոկտեմբերի 
21:54 , 29 հոկտեմբերի
21:11 , 29 հոկտեմբերի
19:08 , 29 հոկտեմբերի 
18:10 , 29 հոկտեմբերի
17:46 , 29 հոկտեմբերի
17:34 , 29 հոկտեմբերի 
16:05 , 29 հոկտեմբերի
15:10 , 29 հոկտեմբերի