13:50  ,  25 հուլիսի, 2014

Էջմիածին. Թիմային մրցաշարի հաղթողները (ֆոտո)

Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբում ավարտին է մոտենում նետաձգության Եվրոպայի առաջնությունը: Մրցումների 5-րդ օրը ասպարեզ էին դուրս եկել թիմային մրցաձեւերի եզրափակիչի մասնակիցները:

Օլիմպիական աղեղներով տղամարդկանց թիմային մրցաշարում ոսկե մեդալակիր դարձավ Ֆրանսիան, որը եզրափակիչում առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ։ Երրորդ տեղը բաժին հասավ Ռուսաստանին:

Կանանց թիմային մրցումներում լավագույնը նույնպես Ֆրանսիան էր։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Գերմանիան, բրոնզը նվաճեց Լեհաստանը:

Խառը թիմային մրցաձեւում լավագույնն էր Ռուսաստանը, երկրորդ տեղը բաժին հասավ Դանիային, իսկ բրոնզե մեդալը նվաճեց Բելառուսը:

Ոչ օլիմպիական աղեղներով (կոմպաուտ) խառը թիմային մրցաձեւում ոսկե մեդալ նվաճեցին դանիացիները, արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանը, իսկ բրոնզը բաժին հասավ Հոլանդիային:

Ոչ օլիմպիական աղեղներով կանանց թիմային մրցաշարի հաղթող ճանաչվեց Ռուսաստանի թիմը, որը եզրափակիչում առավելության հասավ Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Բրոնզե մեդալի համար պայքարում լավագույնը Թուրքիան էր:

Տղամարդկանց թիմային պայքարում լավագույնը հոլանդացիներն էին, երկրորդ տեղը զբաղեցրին թուրքերը, երրորդ տեղում Իտալիայի թիմն էր:

Հուլիսի 26-ին կկայանան անհատական պայքարի եզրափակիչները:

Շուշանիկ Հակոբյան

Ֆոտո՝ NEWS.am Sport


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում