14:50  ,  24 հուլիսի, 2014

Նազիկ Ամիրյան. Արդյունքներից գոհ չեմ

Ճիշտ է, Գոհարին հաջողվեց ուղեգիր նվաճել, սակայն ընդհանուր արդյունքներից գոհ չեմ:Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը՝ ամփոփելով հայ նետաձիգների ելույթները «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբում ընթացող Եվրոպայի առաջնությունում։

«Առաջնության ընթացքից գոհ ենք, արտառոց ոչինչ չի եղել: Առաջնությունը բոլորի կողմից դեռեւս բարձր է գնահատվում: Արդեն չորրորդ օրն է, ոչ մի բացասական գնահատական չենք ստացել:

Սպորտում ամեն ինչ հնարավոր է, սակայն իմ սպասելիքները հիմնականում տղաներից էին: Գոհարը մրցումներից առաջ ձեռքի վնասվածք ուներ, չէինք կարող պատկերացնել, որ այդ վնասվածքից հետո նա կկարողանա այդքան լավ հանդես գալ:

Ճիշտ հակառակը տեղի ունեցավ տղաների հավաքականում: Մրցումներից առաջ, մեր հիմնական առաջատար Վասիլ Շահնազարյանը վնասեց մատը: Մի կերպ էր կրակում:

Թեեւ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի ուղեգիր նվաճեցինք, այնուամենայնիվ, ընդհանուր արդյունքներից գոհ չեմ: Կգնա՞ Գոհարը Բաքու, թե ոչ, դեռ պարզ չէ»,- ասաց Ամիրյանը:

Շուշանիկ Հակոբյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում