14:50 24 հուլիսի, 2014Ճիշտ է, Գոհարին հաջողվեց ուղեգիր նվաճել, սակայն ընդհանուր արդյունքներից գոհ չեմ:Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը՝ ամփոփելով հայ նետաձիգների ելույթները «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
«Առաջնության ընթացքից գոհ ենք, արտառոց ոչինչ չի եղել: Առաջնությունը բոլորի կողմից դեռեւս բարձր է գնահատվում: Արդեն չորրորդ օրն է, ոչ մի բացասական գնահատական չենք ստացել:
Սպորտում ամեն ինչ հնարավոր է, սակայն իմ սպասելիքները հիմնականում տղաներից էին: Գոհարը մրցումներից առաջ ձեռքի վնասվածք ուներ, չէինք կարող պատկերացնել, որ այդ վնասվածքից հետո նա կկարողանա այդքան լավ հանդես գալ:
Ճիշտ հակառակը տեղի ունեցավ տղաների հավաքականում: Մրցումներից առաջ, մեր հիմնական առաջատար Վասիլ Շահնազարյանը վնասեց մատը: Մի կերպ էր կրակում:
Թեեւ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի ուղեգիր նվաճեցինք, այնուամենայնիվ, ընդհանուր արդյունքներից գոհ չեմ: Կգնա՞ Գոհարը Բաքու, թե ոչ, դեռ պարզ չէ»,- ասաց Ամիրյանը:
Շուշանիկ Հակոբյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.