16:51  ,  22 հուլիսի, 2014

Վասիլ Շահնազարյան. Ինձ խանգարեց վնասվածքը, որից չկարողացա ապաքինվել

«Ավելի շատ խնդիրը վնասվածքիս հետ էր կապված: Փորձեցինք վերականգնել մատիս վնասվածքը՝ չհաջողվեց»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց նետաձգության Հայաստանի հավաքականի առաջատար Վասիլ Շահնազարյանը, ով Եվրոպայի առաջնության 1/48 եզրափակիչում 0։6 հաշվով պարտվեց բելառուս մարզիկին:

Վասիլ, Եվրոպայի առաջնությունում քեզանից սպասելիքները շատ էին, որակավորման փուլը լավ միավորներով ավարտեցիր: Ի՞նչը խանգարեց քեզ այսօր:

Որակավորման փուլը շատ հաջող սկսեցինք, ամեն ինչ նորմալ էր: 1/48-ի ժամանակ տեխնիկական խնդիրներ եղան, փորձում էինք շտկել, սակայն չստացվեց:

Ի՞նչ տեխնիկական  խնդրի մասին է խոսքը. նետի կամ աղեղի հետ կապվա՞ծ:

Ոչ, առաջին անգամ չէի կրակում դրանով: Հայաստանի առաջնության ժամանակ նույն գործիքներով էի կրակել եւ չեմպիոն եմ դարձել: Ավելի շատ խնդիրը վնասվածքիս հետ էր կապված: Փորձեցինք վերականգնել մատիս վնասվածքը՝ չհաջողվեց:

Եվրոպայի առաջնությունը քեզ համար ավարտվեց, ի՞նչ ես անելու առաջիկայում:

Վերադառնալու եմ զինծառայության (ժպտում է): Արդեն մեկ տարի է, ինչ ծառայում եմ Կապանում:

Շուշանիկ Հակոբյան

Ֆոտո՝ NEWS.am Sport


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում