Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբում անցկացվող նետաձգության Եվրոպայի առաջնության մրցումների երկրորդ օրը։
Տղամարդկանց հավաքականում անակնկալ պարտություն կրեց թիմի առաջատար Վասիլ Շահնազարյանը, ումից սպասելիքները մեծ էին: Հայ նետաձիգը, ով որակավորման փուլում վաստակել էր 615 միավոր, 1/48-ում 0:6 հաշվով պարտվեց բելառուս Պավել Դալիդովիչին:
Հավաքականի մյուս անդամ Գեւորգ Հազարումյանը 1/48-ի առաջին փուլում հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն, իտալացի Միկայել Ֆրանգիլիին, սակայն ընդհանուր 2:6 հաշվով պարտություն կրեց:
Դավիթ Խաչատրյանը նույնպես 0:6 հաշվով պարտվեց ֆրանսիացի Թոմաս Կոենիգին:
Հայաստանի կանանց հավաքականից Գոհար Շահնազարյանը, ով որակավորման փուլում վաստակել էր 580 միավոր 1/48 եզրափակիչում 6:0 հաշվով առավելության հասավ իռլանդացի Սինիդ Կուբերտի նկատմամբ:
1/24 եզրափակիչում Շահնազարյանը կմրցի իսպանացի Ալիսիա Մարինի հետ: Իսկ Նունե Վասիլյանը եւ Հայկուհի Մարգարյանը պարտվեցին եւ դուրս մնացին հետագա պայքարից:












Այսպիսով, Հայաստանի հավաքականից, մեդալների համար կպայքարի միայն Գոհար Շահանազարյանը:
Հուլիսի 23-ին տեղի կունենան թիմային մրցումները, իսկ անհատական պայքարը կշարունակվի հուլիսի 24-ին:
Շուշանիկ Հակոբյան
(Ֆոտո՝ NEWS.am Sport)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի