Եվրոպայի առաջնություն. Հայ նետաձիգներից պայքարի մեջ մնաց միայն Գոհար Շահնազարյանը (ֆոտո)

16:33   22 հուլիսի, 2014

Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբում անցկացվող նետաձգության Եվրոպայի առաջնության մրցումների երկրորդ օրը։

Տղամարդկանց հավաքականում անակնկալ պարտություն կրեց թիմի առաջատար Վասիլ Շահնազարյանը, ումից սպասելիքները մեծ էին: Հայ նետաձիգը, ով որակավորման փուլում վաստակել էր 615 միավոր, 1/48-ում 0:6 հաշվով  պարտվեց բելառուս Պավել Դալիդովիչին:

Հավաքականի մյուս անդամ Գեւորգ Հազարումյանը 1/48-ի առաջին փուլում հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն, իտալացի Միկայել Ֆրանգիլիին, սակայն ընդհանուր 2:6 հաշվով պարտություն կրեց:
Դավիթ Խաչատրյանը նույնպես 0:6 հաշվով պարտվեց ֆրանսիացի Թոմաս Կոենիգին: 

Հայաստանի կանանց հավաքականից Գոհար Շահնազարյանը, ով որակավորման փուլում վաստակել էր 580 միավոր 1/48 եզրափակիչում 6:0 հաշվով առավելության հասավ իռլանդացի Սինիդ Կուբերտի նկատմամբ:

1/24 եզրափակիչում Շահնազարյանը կմրցի իսպանացի Ալիսիա Մարինի հետ: Իսկ Նունե Վասիլյանը եւ Հայկուհի Մարգարյանը պարտվեցին եւ դուրս մնացին հետագա պայքարից:

Այսպիսով, Հայաստանի հավաքականից, մեդալների համար կպայքարի միայն Գոհար Շահանազարյանը:

Հուլիսի 23-ին տեղի կունենան թիմային մրցումները, իսկ անհատական պայքարը կշարունակվի հուլիսի 24-ին:

Շուշանիկ Հակոբյան

(Ֆոտո՝ NEWS.am Sport)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։