Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հուլիսի 21-ին հյուրընկալել է Նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահ Ուգուր Էնդեներին, ով Երեւան է ժամանել նետաձգության Եվրոպայի կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու եւ Հայաստանում մեկնարկող Եվրոպայի առաջնության համար:
Էրդեներին ուղեկցում էր Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը:
Միջազգային ֆեդերացիայի նախագահը ընդունելության համար շնորհակալություն է հայտնել Գաբրիել Ղազարյանին եւ գոհունակություն է հայտնել Եվրոպայի կոնգրեսի աշխատանքները Երեւանում բարձր մակարդակով անցկացնելու համար: Նա խոստացել է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել հայ գործընկերների հետ համագործակցության ուղղությամբ, որոնք կոչված են նպաստելու նետաձգության զարգացմանը եւ մասսայականացմանը Հայաստանում, փոխանցում են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի