14:15 21 հուլիսի, 2014Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հուլիսի 21-ին հյուրընկալել է Նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահ Ուգուր Էնդեներին, ով Երեւան է ժամանել նետաձգության Եվրոպայի կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու եւ Հայաստանում մեկնարկող Եվրոպայի առաջնության համար:
Էրդեներին ուղեկցում էր Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը:
Միջազգային ֆեդերացիայի նախագահը ընդունելության համար շնորհակալություն է հայտնել Գաբրիել Ղազարյանին եւ գոհունակություն է հայտնել Եվրոպայի կոնգրեսի աշխատանքները Երեւանում բարձր մակարդակով անցկացնելու համար: Նա խոստացել է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել հայ գործընկերների հետ համագործակցության ուղղությամբ, որոնք կոչված են նպաստելու նետաձգության զարգացմանը եւ մասսայականացմանը Հայաստանում, փոխանցում են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.