13:51  ,  19 հուլիսի, 2014

Հոլանդացի մարզիկը երկու անգամ փրկվել է մահից՝ վերջին պահին հրաժարվելով Malaysia Airlines-ի չվերթից

Մալայզիայի թիմերից մեկը ներկայացնող հոլանդացի հեծանվորդ Մարտեն դե Յոնգը վերջին պահին հրաժարվել է Ուկրաինայի արեւելքում կործանված MH17 Malaysia Airlines-ի չվերթի տոմսից: Զոհվեց 298 մարդ: Մարզիկը գնել է ավելի էժան տոմս եւ սպասել է այլ չվերթի, հաղորդում է Marca-ն:

Հեծանվորդը նաեւ վերջին պահին փոխել էր նույն ավիաընկերության չվերթի տոմսը 2014թ. մարտին, երբ Հնդկական օվկիանոսում անհետ կորավ Malaysia Airlines-ի եւս մեկ ինքնաթիռ 229 ուղեւորներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English