21:30  ,  18 հուլիսի, 2014

Շախմատային Օլիմպիադայի կազմկոմիտեն ՖԻԴԵ-ի նախագահին կպատասխանի հուլիսի 21-ին

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալիք Համաշխարհային շախմատային օլիմպիադայի կազմկոմիտեն ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի պահանջի վերաբերյալ կպատասխանի հուլիսի 21-ին:

ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել էր, որ Օլիմպիադայի կանոնադրության համաձայն իրավունք ունի մրցաշարի հարցերով ընդունել վերջնական որոշում եւ թույլատրում է հայտացուցակները վերջնաժամկետից ուշ ներկայացրած կանանց Ռուսաստանի հավաքականին, նաեւ Աֆղանստանի, Գաբոնի, Պակիստանի, Կամբոջայի, Օմանի, Սենեգալի, Կոտ դ՝Իվուարի, Կենտրոնական Աֆրիկայի պատվիրակություններին մասնակցել Օլիմպիադային: Կիրսան Իլյումժինովը խնդրել է Օլիմպիադայի կազմկոմիտեին կատարել իր որոշումը եւ գրանցել նշված երկրների թիմերին:

Համաշխարհային օլիմպիադան կանցկացվի օգոստոսի 2-ից 14-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով