20:45  ,  16 մայիսի, 2012

Հայաստանի երիտասարդական հավաքականը կմեկնի Իտալիա

Մայիսի 16-ին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականը սկսում է վերջին ուսումնամարզական հավաքը, նախապատրաստվելով մայիսի 23-ին Իտալիայում մեկնարկող 2012թ. Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին:


Մարզումների ծրագիրը.

17.05 11:00
19.05 18:00 «բաց»
20.05 11:00
21.05 11:00
22.05 Մեկնում Իտալիա

Իտալիայի, Բելգիայի եւ Իսպանիայի ընտրանիների հետ, Հայաստանի թիմը կպայքարի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի միակ ուղեգրի համար:

Մրցաշարի խաղացանկը.

23.05. Իսպանիա - Հայաստան
23.05. Բելգիա - Իտալիա
25.05. Իսպանիա - Իտալիա
25.05. Հայաստան - Բելգիա
28.05. Բելգիա - Իսպանիա
28.05. Իտալիա - Հայաստան

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականը հավաքը կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի մարզչական շտաբը՝ Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ հրավիրել է թիմ հետեւյալ ֆուտբոլիստների՝

Դարպասապահներ
Ալբերտ Օհանյան, «Փյունիկ»
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»

Պաշտպաններ
Էդուարդ Թաթոյան, «Խիմկի», Ռուսաստան
Արարատ Պողոսյան, «Բանանց»
Արամ Շահնազարյան, «Բանանց»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Արման Հովհաննիսյան, «Փյունիկ»
Վասպուրակ Մինասյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Գրիգոր Հովհաննիսյան, «Փյունիկ»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»
Դավիթ Մինասյան, «Փյունիկ»
Արթուր Գրիգորյան, «Փյունիկ»
Գոռ Մալաքյան, «Փյունիկ»
Արմեն Դերձյան, «Իմպուլս»
Գագիկ Պողոսյան, «Փյունիկ»
Ղուկաս Պողոսյան, «Փյունիկ»
Աղվան Պապիկյան, ԼԿՍ «Լոձ», Լեհաստան

Հարձակվող
Հովհաննես Հովհաննիսյան, «Փյունիկ»

ՀՖՖ մամուլի քարտուղարություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով