Հայաստանում հուլիսի 21-ին կանցկացվի նետաձգության Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Ադրբեջանի մարզիկները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի բաժնի ղեկավար Սամաի Մամեդովը:
«Նետաձգության եվրոպական ֆեդերացիան մեր առջեւ պայման է դրել, որ պետք է մասնակցենք այդ մրցաշարին, որպեսզի ձեռք բերենք 2015-ին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի մասնակցության իրավունք»,- Մամեդովի խոսքը մեջբերում է haqqin.az-ը:
Մամեդովի խոսքով՝ Ադրբեջանի պատվիրակության կազմում Հայաստան կժամանի 8 մարդ, որոնցից 6-ը կլինեն մարզիկներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում