15:19  ,  16 մայիսի, 2012

Դեւիդ Բեքհեմն Օլիմպիական կրակը կտանի Անգլիա

Անգլիայի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը մայիսի 18-ին կմասնակցի օլիմպիական կրակի՝ Անգլիա տեղափոխելու փոխանցումավազքին։

Ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» խաղացողից բացի պատվիրակության մեջ կլինի նաեւ արքայադուստ Աննան, գրում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ օլիմպիական կրակը բոցավառվել էր մայիսի 10-ին Հունաստանում։ Մեծ Բրիտանիայում 70 օր տեւողությամբ փոխանումավազքին կմասնակցեն 8 հազարից ավելի մարդիկ։

Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 27-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով