16:20  ,  9 հուլիսի, 2014

Ռոման Բերեզովսկի. Սարսափելի է առանց ֆուտբոլի

Բարձր մոտիվացիաս ամբողջ կյանքում ֆուտբոլի մեջ լինելուց է, առանց ֆուտբոլի սարսափելի է, ասել է Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ռուսական ակումբի մամուլի ծառայության պատրաստած տեսահոլովակում:

«Առանց մարզումների ես ինձ վատ եմ զգում: Նույնիսկ, արձակուրդի մեկնելիս հաշվի ես առնում, որ լինի լավ մարզադահլիճ եւ թենիսի կորտ:

Հայաստանի հավաքականում շատ են սիրում գրոհել, առաջ գնալ, եւ պաշտպանությունը խնդիրներ է ունենում, իսկ «Դինամոյում» այդպիսի խնդիրներ քիչ են լինում:

Ռուսաստանի առաջնությունում մեդալ նվաճելու համար միշտ կես քայլ է պակասում «Դինամոյին»: 2-3 միավոր միշտ չի հերիքում վերջին տարիներին: Առաջնության վերջնամասում միշտ նյարդերը տեղի են տալիս»,- ասել է Ռոման Բերեզովսկին:

Օգոստոսի 5-ին Հայաստանի հավաքականի դարպասապահը կդառնա 40 տարեկան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս