16:20 9 հուլիսի, 2014Բարձր մոտիվացիաս ամբողջ կյանքում ֆուտբոլի մեջ լինելուց է, առանց ֆուտբոլի սարսափելի է, ասել է Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ռուսական ակումբի մամուլի ծառայության պատրաստած տեսահոլովակում:
«Առանց մարզումների ես ինձ վատ եմ զգում: Նույնիսկ, արձակուրդի մեկնելիս հաշվի ես առնում, որ լինի լավ մարզադահլիճ եւ թենիսի կորտ:
Հայաստանի հավաքականում շատ են սիրում գրոհել, առաջ գնալ, եւ պաշտպանությունը խնդիրներ է ունենում, իսկ «Դինամոյում» այդպիսի խնդիրներ քիչ են լինում:
Ռուսաստանի առաջնությունում մեդալ նվաճելու համար միշտ կես քայլ է պակասում «Դինամոյին»: 2-3 միավոր միշտ չի հերիքում վերջին տարիներին: Առաջնության վերջնամասում միշտ նյարդերը տեղի են տալիս»,- ասել է Ռոման Բերեզովսկին:
Օգոստոսի 5-ին Հայաստանի հավաքականի դարպասապահը կդառնա 40 տարեկան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.