17:49  ,  30 հունիսի, 2014

Պաշտոնական. Կական հեռացավ «Միլանից»

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական հեռացել է իտալական «Միլանից», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Հունիսի 30-ին կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

Gazzetta dello Sport-ի համաձայն՝ 32-ամյա բրազիլացին արդեն մեկնել է Ֆլորիդա, որտեղ պայմանագիր կկնքի «Օռլանդո» ակումբի հետ։

Ամերիկյան ակումբում Կակայի շնորհանդեսը նախատեսված է անցկացնել հուլիսի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում