01:16  ,  30 հունիսի, 2014

Խճուղային հեծանվավազքի մրցաշար՝ Երեւանում

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում հունիսի 29-ին կայացավ Արցախի հերոս, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր, Սասնա ծռեր եւ Սասունցի Դավիթ ջոկատների հրամանատար, սպորտի վարպետ Սամվել Գեւորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի ուժեղագույն հեծանվորդները:

Մրցաշարից առաջ հեծանվորդները ծաղիկներ դրեցին Սամվել Գեւորգյանի կիսանդրու առջեւ՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքին իր կյանքը նվիրաբերած հերոսին: Խճուղային հեծանվավազքի մրցաշարին այս անգամ մասնակցեցին 50-ից ավելի մարզիկներ, որոնք հաղթահարեցին 48 կմ տարածությունը:

Պատանիների պայքարում հաղթող ճանաչվեց Ռոբերտ Խաչատրյանը, երկրորդը Սեւակ Սիմոնյանն էր, իսկ Լեւոն Լավչյանը եզրափակեց եռյակը: Երիտասարդների պայքարում հավասարը չուներ Պավել Ստեփանյանը: Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Հակոբ Սահակյանն ու Էդգար Սարգսյանը:

Մեծահասակների պայքարում լավագույնը Էդգար Ստեփանյանն էր, ով տարածությունը հաղթահարեց 46.9 րոպեում: Դավիթ Մկրտչյանը 49.29 րոպե արդյունքով գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը 50.10 րոպե արդյունքով եզրափակեց Հարություն Բարսամյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English