NEWS.am Sport-ը ներկայացնում է հայ հայտնիների նախասիրությունները եւ կանխատեսումները՝ Բրազիլիայում ընթացքող ֆուտբոլի աշխարհի առաջնության վերաբերյալ։
Միքայել Պողոսյան. (դերասան)
«Այս առաջնությունում դեռ չեմ կարող ասել, թե ում կողմն է ավելի շատ նախապատվությունս: Կարծում եմ՝ չեմպիոն է դառնալու լատինաամերիկյան թիմ: Այս առաջնությունում անակնկալները շատ են»:
Արա Գեւորգյան (երգահան).
«Ինձ համար միշտ կա մեկ թիմ, որին ես իսկապես երկրպագում եմ: Դա Հայաստանի հավաքականն է: Այս առաջնությունում սատարում էի Իսպանիային, բայց նրանք դուրս մնացին: Մեր տունը բաժանված է երկու մասի. աղջիկս «Ռեալի» երկրպագու է, տղաս՝ «Բարելոնայի», եւ հասկանալի է, որ Իսպանիայի կողմից էինք: Շատ ուժեղ խաղ է ցուցադրում Գերմանիան: Կարծում եմ չեմպիոն կդառնան կամ նրանք, կամ էլ Բրազիլիան»:
Հայկ Մարության (Կարգին Հայկո), (դերասան).
«Այնպես է ստացվել, որ առաջնությանը չեմ կարողանում հետեւել, քանի որ ֆիլմ ենք նկարահանում: Իսկ ընդհանրապես ես Հոլանդիայի հավաքականի սիրահար եմ»:
Հովհաննես Ազոյան (դերասան).
«Ես միշտ Հոլանդիաի հավաքականին եմ սատարում եւ կարծում եմ այս առաջնությունը նրանք են հաղթելու»:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում