13:09  ,  21 հունիսի, 2014

Անգլիական «Լեսթեր Սիթին» ցանկանում է գնել Յուրա Մովսիսյանին

Անգլիայի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Լեսթեր Սիթին» կփորձի գնել Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին, հաղորդում է Daily Mail-ը:

26-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն ֆունտ ստերլինգ: Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքված է նաեւ անգլիական «Վեստ Բրոմվիչը»: Ավելի վաղ նշվում էր, որ գերմանական եւ իտալական ակումբներ եւս ցանկություն ունեն իրականացնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English