12:04  ,  14 հունիսի, 2014

NHL. «Լոս Անջելեսը» նվաճեց Սթենլիի Գավաթը

Հոկեյի ազգային լիգայի (NHL) Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչ շարքի 5-րդ խաղում «Լոս Անջելեսը» 3:2 հաշվով հաղթեց «Նյու Յորքին»։ 

Դրա շնորհիվ «Լոս Անջելեսը» հաղթանակների թիվը հասցրեց 4-ի եւ նվաճեց Սթենլիի Գավաթը։

Օրվա աստղեր են ճանաչվել Մարտինեսը («Լոս Անջելես»), Գաբորիկը («Լոս Անջելես») եւ Ջիրարդին («Նյու Յորք»)։

NHL. Փլեյ-օֆֆ, եզրափակիչ

«Լոս Անջելես» - «Նյու Յորք»՝ 3:2 (լրացուցիչ ժամանակ, երկրորդ խաղակես) (1:0, 0:2, 1:0, 0:0, 1:0)

Շարքի հաշիվը՝ 4:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում