19:20  ,  12 հունիսի, 2014

Պաշտոնական. Սեսկ Ֆաբրեգասը՝ «Չելսիի» ֆուտբոլիստ (ֆոտո)

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին ձեռք բերելու մասին:

Իսպանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը հունիսի 12-ին 5 տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ: Լոնդոնյան ակումբում նա կխաղա 4 համարի մարզաշապիկով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացու տրանսֆերը կկազմի 28.5 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ նրա տարեկան աշխատավարձը՝ 9 միլիոն ֆունտ:

Սեսկ Ֆաբրեգասը 2011-ին Լոնդոնի «Արսենալից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրել է 153 խաղ՝ խփելով 44 գոլ: Այս օրերին նա Իսպանիայի հավաքականի կազմում պատրաստվում է Բրազիլիայում հունիսի 12-ից հուլիսի 13-ը կայանալիք աշխարհի 2014թ․ առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում