08:12  ,  14 մայիսի, 2012

«Լոս Անջելես Լեյքերսը» կիսաեզրափակիչում է

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնության Արեւմուտքում քառորդ եզրափակիչի վճռական` 7-րդ խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» 96:87 հաշվով առավելության հասավ  «Դենվերի» նկատմամբ:

«Լոս Անջելես Լեյքերսի» խաղահրապարակում կայացած հանդիպման հերոսը դարձավ Պո Գազոլը, որը վաստակեց 23 միավոր: Կոբե Բրայանտի արդյունքն է 17 միավոր:

Շարքի հաշիվը դարձավ 4:3 եւ կիսաեզրափակիչում «Լոս Անջելես Լեյքերսը» կմրցի «Օկլահոմա Սիթիի» հետ, որը շարքում 4:0 հաշվով հաղթեց «Դալլասին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով