09:40  ,  9 հունիսի, 2014

Գեւորգ Ղազարյանը բանակցում է «Ամկարի» հետ

Դոնեցկի «Մետալուրգի» եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը բանակցություններ է վարում Պերմի «Ամկարի» հետ, փոխանցում է Sport-Express-ը։

Ղազարյանը Գերմանիայի դեմ ընկերական խաղում լավագույններից էր Հայաստանի հավաքականի կազմում։ Մայնցում կայացած հանդիպումից հետո նա իր գործակալ Տիգրան Մկրտչյանի հետ ժամանել է Պերմ։ Ղազարյանի ճակատագիրը կվճռվի առաջիկա օրերին, քանի որ նրա ծառայություններով են հետաքրքրվում նաեւ ռուսական այլ ակումբներ։

Ավարտված մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը «Մետալուրգի» կազմում անցկացրած 10 խաղում խփել է մեկ գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում