22:26  ,  7 հունիսի, 2014

Շարապովա. Չեմ կարողանում հավատալ, որ երկրորդ անգամ հաղթեցի «Ռոլան Գարոսում»

Ռուսաստանի առաջին ռակետ Մարիա Շարապովան թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մրցաշարի եզրափակիչում ռումինուհի Սիմոնա Հալեպին հաղթելուց հետո կիսվել է տպավորություններով։

«Այս եզրափակիչն ինձ համար ամենաբարդն էր։ Ցանկանում եմ շնորհավորել Հալեպին, այսօր նա իսկապես գերազանց էր խաղում։ Չեմ կարողանում հավատալ, որ երկրորդ անգամ հաղթեցի «Ռոլան Գարոսում»։ Մանկությանս երազանքն էր հաղթել այստեղ։ Շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ աջակցել են»,- աշխարհի նախկին առաջին ռակետի խոսքը մեջբերում է մրցաշարի կայքը։

Հիշեցնենք, որ Շարապովան հաղթեց երեք սեթում՝ 6։4, 6։7, 6։4 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով