22:26 7 հունիսի, 2014Ռուսաստանի առաջին ռակետ Մարիա Շարապովան թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մրցաշարի եզրափակիչում ռումինուհի Սիմոնա Հալեպին հաղթելուց հետո կիսվել է տպավորություններով։
«Այս եզրափակիչն ինձ համար ամենաբարդն էր։ Ցանկանում եմ շնորհավորել Հալեպին, այսօր նա իսկապես գերազանց էր խաղում։ Չեմ կարողանում հավատալ, որ երկրորդ անգամ հաղթեցի «Ռոլան Գարոսում»։ Մանկությանս երազանքն էր հաղթել այստեղ։ Շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ աջակցել են»,- աշխարհի նախկին առաջին ռակետի խոսքը մեջբերում է մրցաշարի կայքը։
Հիշեցնենք, որ Շարապովան հաղթեց երեք սեթում՝ 6։4, 6։7, 6։4 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.