20:22  ,  7 հունիսի, 2014

«Ռոլան Գարոս». Մարիա Շարապովայի ծանրագույն հաղթանակը եւ հերթական տիտղոսը

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մրցաշարի եզրափակիչում աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան ծանրագույն պայքարում հաղթեց ռումինուհի Սիմոնա Հալեպին։

Ռուսաստանի առաջին համարը դժվարին հաղթանակ տարավ երեք սեթում՝ 6։4, 6։7, 6։4։ Շարապովան եւ Հալեպը հանդիպել են չորս անգամ եւ հաղթող է դուրս եկել միայն ռուս թենիսիստուհին։ Սա Շարապովայի երկրորդ հաղթանակն էր Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում կմրցեն աշխարհի լավագույն ռակետներ Ռաֆայել Նադալը եւ Նովակ Ջոկովիչը։ Մրցախաղը կկայանա հունիսի 8-ին։

«Ռոլան Գարոս», կանայք, եզրափակիչ

Մարիա Շարապովա (Ռուսաստան) - Սիմոնա Հալեպ (Ռումինիա)՝ 6։4, 6։7, 6։4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում