23:16  ,  5 հունիսի, 2014

«Լիվերպուլը» բանակցել է Յուրա Մովսիսյանի տրանսֆերի համար

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» կփորձի գնել Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:

Անգլիական ակումբն արդեն բանակցել է 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով, գրում է caughtoffside-ը: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն անցած ամռանը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձախողելուց հետո, ակումբի սկաուտներին հանձնարարել է հետեւել նաեւ Յուրա Մովսիսյանի խաղին: Սպասվում է, որ «Լիվերպուլի» ներկայացուցիչները Մայնցում կդիտեն հունիսի 6-ին կայանալիք Գերմանիայի հետ Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումը:

Ավելի վաղ նշվում էր, որ Յուրա Մովսիսյանին գնելու ցանկություն ունեն նաեւ «Տոտենհեմը», «Էվերտոնը» եւ «Վեստ Հեմը», նաեւ գերմանական ակումբներ: Յուրա Մովսիսյանի գործակալ Վալերի Հովհաննիսյանը հայտնել է, որ ամեն ինչ պարզ կլինի, երբ նշանակվի «Սպարտակի» նոր գլխավոր մարզիչը: Հիմնական թեկնածուն արմատներով թուրք, շվեյցարացի մասնագետ Մուրատ Յակինն է, որը նախորդ երկու տարիներին «Բազելի» հետ դարձել է Շվեյցարիայի կրկնակի չեմպիոն:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում