17:09  ,  3 հունիսի, 2014

Էդուարդ Հովիկյանը՝ Կաունասի մրցաշարի հաղթող

Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած սուսերամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր երկրի պատանեկան հավաքական թիմի անդամ, «Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Էդուարդ Հովիկյանը, որը ոչ միայն Հայաստանի առաջնությունների հաղթող եւ մրցանակակիր է, այլեւ միջազգային մրցաշարերի մրցանակակիր եւ հաղթող (մայիսի 11-ին Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարի հաղթող): Նա պատանիների մրցաշարում գրավեց 1-ին տեղը, իսկ երիտասարդների մրցաշարում ՝ 3-րդ տեղը:

Սուսերամարտի Հայաստանի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Արազյանը նաեւ Էդուարդ Հովիկյանի անձնական մարզիչն է, հայտնում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Կաունասի մրցաշարին մասնակցում էին 44 պատանի սուսերամարտիկներ՝ Բելառուսից, Լիտվայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից եւ ԱՄԷ-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում