18:30  ,  31 մայիսի, 2014

Վիկ Դարչինյանը պարտվեց նոկաուտով

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը մայիսի 31-ին նոկաուտով պարտվեց ջամայկացի Նիկոլաս Ուոլթերսին:

Չինաստանի Մակաո քաղաքում կայացած մենամարտում կիսաթեթեւ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ուոլթերսը հաղթեց նոկաուտով: 38-ամյա Դարչինյանը ռինգի հատակին հայտնվեց 5-րդ ռաունդում: Այդ ռաունդում 28-ամյա ջամայկացին նախ նոկդաունի ենթարկեց հայ բռցքամարտիկին, ով կարողացավ վերադառնալ մենամարտ, սակայն չդիմացավ մրցակցի հարվածներին երկրորդ շարքին: Դարչինյանը նոկդաունում հայտնվել էր նաեւ երկրորդ ռաունդում:

Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը պարտվել էր նաեւ նախորդ մենամարտում։ Նոյեմբերի 9-ին Տեխասում անցկացված 10 ռաունդանոց մենամարտում նա տեխնիկական նակաուտով պարտվել էր երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Նոնիտո Դոներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում