09:50  ,  12 մայիսի, 2012

Բռցքամարտի կանանց աշխարհի առաջնություն` օլիմպիական ուղեգրի հույսով

Չինաստանում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը, որին մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ երկու մասնակից ունի նաեւ Հայաստանը:

Այսօր մայիսի 12-ին Եվրոպայի փոխչեմպիոն, 60 կգ քաշային Արմինե Սինաբյանի մրցակիցը 1/32 եզրափակիչում կլինի իսպանացի Ջենիֆեր Միրանդա Մակեդան:

75 կգ քաշային Աշխեն Սիմոնյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից եւ մայիսի 14-ին կմենամարտի ռումինացի Լումինիտա Տուրչինի հետ:

Աշխարհի առաջնությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Յուրաքանչյուր քաշային կարգում եվրոպացիներից ուղեգիր կստանան երեք ուժեղագույնները, անկախ գրաված տեղից:

Լուսանկարում Արմինե Սինաբյանն է

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս