22:36  ,  11 մայիսի, 2012

ՀԱՕԿ-ը ստացել է պաշտոնական հաստատագիրը

Մայիսի 11-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն  պաշտոնական  գրություն է ստացել  ձյուդոյի  միջազգային ֆեդերացիայից: Այն հաստատագիր է, ըստ որի, Հայաստանի ներկայացուցիչներ, գյումրեցի  Հովհաննես Դավթյանը (60 կգ)   եւ հրազդանցի Արմեն Նազարյանը  (66 կգ)  միջազգային պաշտոնական մրցումներում վաստակել են անհրաժեշտ քանակի միավորներ  եւ նվաճել են  Լոնդոնի օլիմպիական խաղերում ձյուդոյի մրցաշարին մասնակցելու իրավունք, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը։
 
Անկախացումից հետո Հայաստանի ձյուդոիստներից Օլիմպիական խաղերին մասնակցել են  Արսեն  Գեւորգյանը (1996թ., Ատլանտա), Վարդան Ոսկանյանը  (2000թ., Սիդնեյ), Արմեն Նազարյանը (2004 թ., Աթենք), Արմեն Նազարյանը  եւ Հովհաննես Դավթյանը (երկուսն էլ՝ 2008թ., Պեկին): Ոչ մեկին չի հաջողվել դառնալ օլիմպիական մեդալակիր:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով