Լոնդոնի «Արսենալը» 11-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Անգլիայի գավաթը՝ կրկնելով «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը: Գավաթի խաղարկության եզրափակիչում Արսեն Վենգերի թիմը լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Հալ Սիթիի» նկատմամբ:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադինում կայացած խաղի արդեն 8-րդ րոպեին «Հալ Սիթին» ստացել էր 2 գոլի առավելություն, սակայն լոնդոնցիները նախ փրկեցին խաղը, իսկ լրացուցիչ ժամանակում տարան հաղթանակ: «Արսենալի» հաղթական գոլը 109-րդ րոպեին խփեց ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին:
«Արսենալը» տիտղոս նվաճեց 9 տարվա դադարից հետո: Լոնդոնցիները նախորդ անգամ տիտղոս նվաճել էին 2005-ին՝ դարձյալ հաղթելով Անգլիայի Գավաթում:
Անգլիայի Գավաթ, եզրափակիչ
«Արսենալ» - «Հալ Սիթի»՝ 3:2
Սանտի Կասորլա, 17, Լորան Կոսելնի, 71, Աարոն Ռեմզի, 109 – Ջեյմս Չեստեր, 4, Կուրտիս Դեւիս, 8
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում